Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Բորդյուժայի հայտարարությունն ազդակ էր Ադրբեջանին». (Տեսանյութ)

Հունիս 18,2015 22:05

«Այս ընթացքում մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը խոսել է խնդրի ռազմական լուծման մասին, եւ սա ապացուցում է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի դաշնակիցն է, ու ՀՀ-ն կարող է ակնկալել իր գործընկեր երկրների, նախեւառաջ Ռուսաստանի աջակցությունը»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ այսօր արած հայտարարությանը:

Արդյոք Բորդյուժայի հայտարարությունը պայմանավորված է պատերազմի վերսկսման հետ, կա՞ պատերազմի վերսկսման հավանականություն, լրագրողների այս հարցին Շարմազանովն ասաց, որ տեսականորեն, քանի դեռ խաղաղության պայմանագիր կնքված չէ, պատերազմն ավարտված չէ:

Շարմազանովը նաեւ տեղեկացրեց, որ այս ՀՀԿ ԳՄ նիստին քննարկել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր եւ Ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930