Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն հետաքրքրված է Գյումրու ՀՀԿ-ական անդամի գործերով. հարուցվել է քրեական գործ

Հունիս 18,2015 21:54

Ազգային անվտանգության ծառայության քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի (Գյումրիում առավել հայտնի է որպես իտալական պոլիկլինիկա) գործադիր տնօրեն Գագիկ Ադամյանի կողմից փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ: ԱԱԾ-ն այն ուղարկել է Շիրակի մարզի քննչական բաժին, կատարվում է նախաքննություն:

tnoren

Նշենք, որ Գագիկ Ադամյանը Գյումրու ավագանու անդամ է, Գալուստ Սահակյանի որդու մտերիմը: Նա այս պաշտոնը զբաղեցրեց այն բանից հետո, երբ պոլիկլինիկայի գործադիր տնօրեն, անոթաբան Տաթևիկ Փանոսյանին դատապարտեցին ազատազրկման պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափի հափշտակություններ կատարելու, «լեւի» հաստիքներ պահելու, պետական հարկերից ու պարտադիր վճարներից չարամտորեն խուսափելու ու խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով:

ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 325-ը, որ կոչվում է « Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը » նախատեսում է.

  1. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում են ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ. says:

    Վայ թնդիր Գագո, դու ուր, բժշկական ոլորտը ուր, ըշտը քեզի պեսները որ առաջ են գալիս, մեր հալն էլ էս է լինում էլի, մոռացել ես, ոնց էինք քեզ խորոված սարքել պատվիրումու վազցնում հացի ետևից, դու էլ կսեիր, հա ապ ջան հմի, էդ թնդրից քեզի թխին սարքին տնօրեն, վայ երկիր

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930