Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան 113 դիմորդ ունի

Հունիս 18,2015 21:47

Բուհի ռեկտոր Շահեն Շահինյանի խոսքով՝ դիմումների ընդունման առաջին փուլում այս քանակությամբ դիմումների առկայության դեպքում համարյա բոլոր բաժինները հնարավոր կլինի ապահովել ուսանողներով, եթե դիմորդները կարողանան հաղթահարել ընդունելության շեմը:

Շահինյանի փոխանցմամբ՝ Կոնսերվատորիան 2011 թվականին 122 դիմորդ է ունեցել, 2012-ին՝ 120, 2013-ին՝ 179, 2014-ին՝ 143:

«Ուսանողների մեծ քանակություն ունենալը չարիք է բուհերի համար»,- համոզված է Կոնսերվատորիայի ռեկտորը, քանի որ բուհերն իրենց ֆինանսական վիճակը բարելավելու համար ընդունում են նաև թույլ դիմորդների:

Նրա խոսքով՝ Կոնսերվատորիան վերջին հինգ տարվա ընթացքում կրկնապատկել է անվճար տեղերի քանակը (հասցնելով այն 80-85-ի), որպեսզի շնորհալի երեխաներն ստիպված չլինեն կիսատ թողնել իրենց ուսումը ֆինանսական խնդիրների պատճառով: «Ցանկացած երկրում կոնսերվատորիայում սովորելը բավականին թանկ արժե, քանի որ այստեղ ուսուցումն անհատական է, և, կարելի է ասել, այնքան դասախոս պետք է լինի, որքան ուսանող կա: Դրա համար այսօր Երևանի պետական կոնսերվատորիայի ֆինանսավորումը պետության կողմից կազմում է 1,4 միլիոն դրամ, իսկ վճարովի համակարգում ուսման վճարը կազմում է 700-800 հազար դրամ:

Ինչ վերաբերում է դասախոսների աշխատավարձին, Շահեն Շահինյանն ասաց, որ նախկինում այն իսկապես բավականին ցածր էր: Պատճառը նա վերագրեց սխալ հաշվարկման համակարգին և դասախոսների մեծ քանակությանը: Սակայն ներկա պահին խնդիրը բավականին բարելավվել է, ինչպես վստահեցնում է բուհի ռեկտորը, և այսօր այնտեղ 970 ուսանողների դասավանդում է 460 դասախոս՝ համեմատաբար ավելի բարձր աշխատավարձով:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930