Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պուտինի հայաստանյան այցը 50.000 դրամ է արժեցել ակտիվիստի համար

Հունիս 18,2015 21:40

Այսօր ոստիկանությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանի գործով դատական նիստ էր Վարչական դատարանում:

Ոստիկանությունը պահանջում է 50.000 դրամ վարչական պատասխանատվության ենթարկել Դանիել Իոաննիսյանին 2013 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Պուտինի հայաստանյան այցի օրը, ընդդեմ Մաքսային միության բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

«Բավականին շատ հակասություններ կան այս գործում: Հստակ չէ՝ ինչի համար են ուզում ինձ պատասխանատվության ենթարկել, մեկն ասում է՝ փորձել եմ անցնել Բաղրամյան պողոտա, մեկն ասում է՝ աղմուկ- աղաղակ եմ արել, մեկն ասում է՝ հավաքի հետ կապված ոստիկանի օրինական պահանջը չեմ կատարել, մեկն ասում է, որ իմ անձը չեն կարողացել տեղում հաստատել, բերել են ոստիկանություն, որ այդտեղ անձս հաստատեն… զավեշտալի ցուցմունքներ են, թեեւ մեր տեսագրություններում պարզ երեւում է՝ ակցիայի օրը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ինձ հետ զրուցելու ժամանակ ասում ՝ Դանիել, պարոն Իոաննիսյան: Բայց զավեշտի կուլմինացիան այլ է, մինչեւ ինձ բերման ենթարկելը, ոստիկանության երեք տեսախցիկ ինձ նկարահանում էր, քանի որ այդ ժամանակ պարոն Օսիպյանի հետ բանակցում էի: Հետո, երբ փորձեցի այդ տեսագրությունները ստանալ, ոստիկանությունից տեղեկացրին, որ այդ տեսագրությունները ոչնչացված են, քանի որ դրանց մեջ որեւէ անձի կողմից որեւէ իրավախախտում չի հայտնաբերվել: Մի կողմից այդ տեսագրությունների մեջ մարդիկ որեւէ իրավախախտում չէին կատարել, մյուս կողմից հայց են ներկայացրել, որ իրավախախտում եմ կատարել»,- պատմեց Դանիել Իոաննիսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930