Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակի առաջ, որտեղ պետք է սկսվեր ՀՀԿ ԳՄ նիստը, վարչապետին տասնյակ բնակիչներ էին սպասում:
Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ խնդիր ունեն, բնակիչներն ասացին, որ չեն կարող ասել եւ որ անձամբ վարչապետին պետք է տեսնեն: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը, որպեսզի մտնի կուսակցության գրասենյակ այս անգամ կառավարության հետնամուտքից դուրս չեկավ, այլ՝ նրա մեքենան բնակիչներից աննկատ եկավ եւ ՀՀԿ գրասենյակի հետնամուտքից մտավ ներս: Անակնկալի եկած բնակիչներին, երբ տեղեկացրին, որ իզուր են սպասում, պատասխանեցին՝ իզուր ենք ապրում, բա հիմի ի՞նչ անենք:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ