«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդը որոշում է կայացրել մասնակցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ 19.06.2015թ Երևան քաղաքի Ազատության հրապարակում կայանալիք բողոքի ակցիային և դրան հաջորդող երթին: Քաղաքական խորհրդը հրահանգել է իր կուսակիցներին և համակիրներին մասնակցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային և կոչ է անում իր համախոհներին ևս մասնակցել 19.06.2015թ բողոքի ակցիային:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի մամլո ծառայություն