Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցչին

Հունիս 18,2015 20:07

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, առողջապահական գլխավոր մասնագետ Վեզի Մշիշայի գլխավորած թիմի անդամներին: Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց մեր երկրում  Համաշխարհային բանկի առողջապահության առաքելություն իրականացնող թիմի աշխատանքը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: Ընդգծվեց, որ որակի ապահովումը գերակա նպատակ է կողմերի համատեղ ծրագրերի իրականացման գործում:

Մասնավորապես` անդրադարձ կատարվեց  Համաշխարհային բանկի վարկային ծրագրով իրականացվող հիվանդանոցաշինությանը:

ՀՀ առողջապահության նախարարը ուրախությամբ հայտնեց, որ  2014 թվականին  տնտեսված միջոցների հաշվին այս տարվա ընթացքում կառուցվելու է   ևս 5 համայնքային ամբուլատորիա, ինչը համահունչ է մարզերի համաչափ զարգացման սկզբունքին, ինչպես նաև  միտված առողջության պահպանման առաջնային օղակի հզորացմանը:

Նա նշեց,  որ շարունակվում են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի կառուցման և Ճամբարակի առողջության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները:

Արդեն ավարտին են մոտենում Կապանի և Բերդի բժշկական կենտրոնների արդիականացման, ինչպես նաև ավարտվել է Ոսկևանի ամբուլատորիայի կառուցման աշխատանքները: Իսկ 2016թ. ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման ծրագրի իրականացման արդյունքում կունենանք տարածաշրջանում եզակի` ցողունային բջիջների լաբորատորիա և բարձրդեղաչափային քիմիոթերապիայի և ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունք` վերակենդանացման ծառայությամբ:

Տեղեկացվեց նաև Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի տարածքում Ռադիոիզոտոպներին արտադրության կենտրոնի շինարարական աշխատանքների ավարտի մասին:

Արմեն Մուրադյանը խոսեց նաև  2015 թվականի 1-ից մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» սկրինիգային ծրագրի արդյունքների մասին` կարևորելով ծրագրի արդյունավետության գնահատմանն ուղղված քայլերը:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համատեղ իրականացվող ծրագրերը, նախանշվեցին համագործակցության ընդլայնման հեռանկարներն` ի նպաստ առողջապահական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը և համակարգի արդիականացմանը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930