Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը կողմ է հակամարտությունների կարգավորման հարցում ԵԱՀԿ բոլոր սկզբունքների պահպանմանը

Հունիս 18,2015 19:10

Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ հնարավոր չէ հակամարտություններն ընդամենը մեկ բանաձեւով լուծել

«Հայաստանին եւ Ուկրաինային կապում է ոչ միայն բազմադարյան պատմությունը այլ նաեւ հայ համայնք»,- հունիսի 18-ին 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում, անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին, հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա հույս հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունները ճանապարհ կհայտնեն ուկրաինական ճգնաժամի հարթման համար: Նա նշեց, որ յուրաքանչյուր հակամարտություն  ունի իր առանձնահատկությունները եւ հնարավոր չէ ընդամենը մեկ բանաձեւով լուծել դրանք. «Պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել բանակցություններին»:

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կողմ է հակամարտությունների կարգավորման հարցում ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ բոլոր երեք սկզբունքների պահպանմանը: Իսկ Ղրիմի հարցով տարածքային ամբողջականության սկզբունքն ընդհանրացվում էր որպես գերակայող` մնացած սկզբունքների նկատմամբ, եւ դա է պատճառը, որ Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում. «Հայաստանը որեւէ միջազգային կառույցում չի աջակցել որեւէ բանաձեւի, որը միայն մեկ սկզբունքի վրա է հիմնված: Չի լինում, որ բոլոր սկզբունքները հավասար լինեն, բայց մեկ սկզբունքն ավելի գերակայող լինի: Խնդիրը ոչ թե բուն փաստն է, որ Ղրիմը միացել է Ռուսաստանին, այլ որ այդ բանաձեւում շեշտվում է հակամարտությունների` միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա կարգավորվելու հանգամանքը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930