Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում համաճարակային իրավիճակ չկա

Հունիս 18,2015 19:21

Արմավիրի մարզում հունիսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակի 16 դեպք, որից 1-ը Ջրաշեն համայնքից` մահվան ելքով, 1-ը նորապատ համայնքից` երեխան հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Հունիսի 18-ի դրությամբ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում փաստացի առկա է 14 հիվանդ, որից 13-ը` 0-18 տարեկան երեխաներ: Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դեպքերը համաճարակաբանորեն կապված չեն միմյանց հետ: Տնային օջախներից վերցված ջրային նմուշներում շեղումներ չկան:

Ընդգծենք, որ համաճարակաբանական հսկողությունը կրկնապատկվել է: Հաշվի առնելով վերոնշյալ դեպքերի շուրջ հասարակական մեծ հետաքրքրությունը ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Հայաստանում համաճարակային իրավիճակ չկա:

Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին, սննդակարգում օգտագործելուց առաջ մանրակրկիտ  լվանալ մրգերը, բանջարեղենը և այլն:

Մսեղիքն օգտագործել միայն պատճաշ եփելուց հետո, սննդամթերքը պահպանել միայն սառնարանային պայմաններում: Խուսափել կրեմային հրուշակեղեն օգտագործելուց, չսնվել պատահական վայրերում: Աղիքային գանգատների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել բժշկական օգնության:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930