Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյանը համամիտ չէ, որ մարդիկ մասսայաբար Թբիլիսիից են «թռչում»

Հունիս 18,2015 19:00

ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց ավիացիայի ոլորտի հետ կապված: Մասնավորապես ՀՀ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում մտահոգություն էր հնչեցրել, թե ազգային փոխադրողի հայտ ներկայացրած ընկերություն կա, որին այստեղից այնտեղ են ուղարկում և չեն ցանկանում հանդիպել այդ կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Կարեն Ճշմարիտյանն այս առիթով ՀՀ ԱԺ-ում հայտարարեց. «Այդ կազմակերպության փաստաթղթերը թերի են և չեն բավարարում ավիացիոն անվտանգության և տեխնիկական նորմերին: Այդ դիմումը քաղավիացիայից չի էլ եկել էկոնոմիկայի նախարարություն: Մենք չենք ցանկանում վտանգի ենթարկել մեր քաղաքացիների անվտանգությունը: Ազգային փոխադրողի հասկացություն «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում արծարծված չէ և դրա անհրաժեշտություն չկա»:

Դառնալով այն մտահոգություններին, թե մարդիկ մասսայաբար Թբիլիսիից են մեկնում եվրոպական երկրներ, պարոն Ճշմարիտյանը հայտարարեց, թե չկա նման բան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930