Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի ատոմակայանը Թուրքիայի համար շինծու պատրվակ է

Հունիս 18,2015 18:44

Էդվարդ Նալբանդյանի կարծիքով՝ թուրքական կողմը հնարավորինս տարբեր հարցեր է փնտրում Հայաստանի դեմ հանդես գալու համար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում իտալացի պատվիրակը հետաքրքրվեց, թե թուրքական կողմի տարածած հայտարարությունը, թե Հայաստանի ատոմակայանը խնդիրներ է առաջացնում հայ-թուրքական սահմանի բացման համար, արդյոք դա իրոք խնդի՞ր է, թե՞ ուղղակի պատրվակ է:

Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ ինքը թուրքական կողմի հետ բանակցել է հայ-թուրքական արձանագրությունների շուրջ եւ 15 հանդիպում է ունեցել, երբեւէ ատոմակայանի հարցը չի բարձրացվել. «Դա պատրվակ է, գլխավոր իրենց նախապայմանները կապված էին ցեղասպանության հետ, մենք եկել ենք պայմանավորվածության, որ բանակցությունները վարվում էին առանց նախապայմանների, եւ որեւէ նախապայման չկա արձանագրությունների մեջ: Երբ որ մենք արձանագրությունները կնքեցինք, նրանք վերադարձան իրենց հին նախապայմանների լեզվին կապելով ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը եւ Հայոց ցեղասպանությանը»:

Նախարարն ասաց, որ թուրքական կողմը  եւս պետք է նախապայմաններ չդնի. «Սա շինծու պատրվակ է, թուրքական կողմը հնարավորինս տարբեր հարցեր է փնտրում Հայաստանի դեմ հանդես գալու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930