Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցված հայաստանցիների 96%-ը դժգոհ է հոսանքի թանկացումից

Հունիս 18,2015 17:55

«Gallup Internatiоnal» ասոցիացիան մայիսի 21-31-ը հեռախոսային հարցում է իրականացրել 800 երեւանցիների շրջանում՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, սպասարկման որակի եւ ներկայիս սակագնի վերաբերյալ:

Հարցվածների 49%-ն ասել է, որ դժգոհ է էլեկտրաէներգիայի սպասարկման

որակից, հաշվիչների ճիշտ աշխատանքից, վթարների արագ վերականգնման աշխատանքներից: Այս նույն սպասարկումների տեսակից հարցվածների 8%-ը շատ գոհ է եղել:

51%-ը դժգոհ է եղել ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման որակից, հոսանքի լարման տատանումներից, հաճախակի անջատումներից:

Հարցվածների 89%-ը տեղյակ է եղել, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հարցվածների 96%-ը շատ վատ է վերաբերել էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմանը:

Չնայած հարցվածների գերակշիռ մասը դժգոհ է եղել հոսանքի սակագնի բարձրացումից, սակայն հարցին՝ թե ի՞նչ միջոցառումների են պատրաստվում մասնակցել, կամ էլ՝ ինչ են նախաձեռնում էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը կանխելու համար, 58%-ն ասել է, որ անիմաստ է պայքարելը, ոչինչ չի ձեռնարկի, 20%-ը կմասնակցի ակցիաներին, 7%-ը կմասնակցի հանրային լսումներին, 3%-ը նստացույց կանի, 11%-ը խնայողությամբ կսպառի հոսանքը:

Իսկ թե որքա՞ն է էլեկտրաէներգիայի ներկայիս սակագինը հարցին, 63%-ը տեղյակ չի եղել, նույն հարցին՝ «թանկ է», պատասխանել է հարցվածների 88%-ը, որից 53-ն ասել է՝ շատ թանկ է, 35%-ն ասել է՝ ավելի շուտ թանկ է: 800 հարցվածներից 0.4%-ի համար հոսանքի ներկայիս սակագինը շատ մատչելի է, 7%-ն ասել է՝ ավելի շուտ մատչելի է:

Նշենք, որ էլեկտրաէներգիայի ներկայիս սակագինը 41.85 դրամ է, ՀԷՑ-ը դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագինը 17 դրամով բարձրացնելու համար, սակայն, երեկ հանձնաժողովը որոշեց  6,93 դրամով բարձրացնել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930