Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետների կարծիքով՝ Իսլամական պետությունը Հարավային Կովկասին չի սպառնում

Հունիս 18,2015 17:53

«Չեմ կարծում, որ Իսլամական պետությունը կարող է Թուրքիայի միջոցով տարածվել»,- հունիսի 18-ին 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում ասաց Լոնդոնի Քինգզ քոլեջի անվտանգության եւ զարգացման հարցերի գծով դասախոս Դոմիտիլլա Սագրամոսոնը:

Նա նկատեց, որ Իսլամական պետությունը Հյուսիսային Կովկասին ավելի է սպառնում, քան Հարավային Կովկասին. «Չկա հստակ վտանգ, որ Իսլամական պետությունը կարող է վերադառնալ Հարավային Կովկաս: Այժմ վտանգը Հյուսիսային Կովկասում է, թեպետ չի բացառվում է, որ Իսլամական պետության շարքերում կռվող ադրբեջանցիները վերադառնալով իրենց երկիր կարող են ինչ-որ գործողություններ ծավալել, սակայն այս պահին նման վտանգ ես չեմ տեսնում»:

Արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարեց, որ ստորագրում է Դոմիտիլլա Սագրամոսոնի ամեն մի բառի տակ: Ըստ նրա՝ տարածաշրջանում Հայաստանը առավել անվտանգ վիճակում է գտնվում եւ կարող է խուսափել Իսլամական պետությունից. «Սակայն վտանգ կա, եւ դրա առաջին նախապայմանն այն է, որ ադրբեջանցիները եւ Վրաստանի որոշ քաղաքացիներ մասնակցում են Իսլամական պետության այդ գործողություններին եւ վերադառնալով իրենց երկիր կարող են ապակայունացնել իրավիճակը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930