Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայփոստի» մասնավորեցման մասին. «Վաղը կարող է Սևանն էլ տանք մասնավորին» (Տեսանյութ)

Հունիս 18,2015 17:44

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է «Հայփոստի» մասնավորեցման հարցը: ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ «Հայփոստը» ռազմավարական նշանակության կազմակերպություն է, ուստի հարց բարձրացրեց՝ մասնավորին տալը որքանո՞վ է արդարացված և օրինակ բերեց. «Վաղն էլ կարող է ասենք եկեք Սևանը տանք մասնավորին: Այնպիսի տպավորություն է, որ մեզ շատ փող է անհրաժեշտ ու դրա համար ռիսկերը մինչև վերջ չհաշվարկված գնում ենք նման քայլերի»:

Հիմնական զեկուցող ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը Սևանի հետ համեմատությունը տեղին չհամարեց ու մանրամասնեց. «Այս օրենսդրական նախագիծն ընդամենը մասնավորեցման ծրագիր ներառելու մասին է: Հետագայում ինչպես և ով կմասնավորեցնի այդ ընկերությունը, դա այլ հարց է»:

Արման Սահակյանը նշեց, որ խնդիրն այն է, որ հավատարմագրային կառավարչի ժամկետն է լրանում ու հավաստիացրեց, որ մասնավորեցումը նպաստել է մեր երկրի տնտեսական զարգացմանը»:

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը մտահոգություն հայտնեց, թե ռազմավարական նշանակության բոլոր պետական օբյեկտները վաճառել են, Աստված չանի, որ իրական պատերազմական գործողությունների մեջ մտնենք, ի՞նչ ենք գրավ դնելու գումար վերցնենք: Այնուհետև մտահոգություն հայտնեց, թե հնարավոր է մասնավորեցումից հետո փոստային ծառայությունների սակագինը բարձրանա:

Արման Սահակյանը կրկին առաջ բերեց կառավարչի ժամկետի լրանալու հարցը ու շեշտեց. «2016-ին լրանում է հավատարմագրային կառավարչի ժամկետը և այնպես չէ, որ այսօր հավատարմագրային կառավարիչն ինքը կցանկանա շարունակել ներդրումը հավատարմագրային 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունում: Բիզնեսի տրամաբանության մեջ չէ»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը զարմացավ, թե ո՞նց կարելի է նման ռազմավարական նշանակություն ունեցող կառույցը մասնավորեցնել ու բերեց ԱՄՆ օրինակը. «Այնտեղ անգամ վնասով աշխատելու պարագայում պետությունը սուբսիդավորում է ԱՄՆ-ի փոստը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930