Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականներն էլ են դեմ ակցիզային հարկի բարձրացմանը. «Դա կհանգեցնի արտագաղթի»

Հունիս 18,2015 17:13

Ւնչպես արդեն տեղեկացրել ենք, «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունները բարձրացրել են նաև իշխող կուսակցության ներկայացուցիչների դժգոհությունը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց. «Այն եզակի դեպքերից է, երբ ելույթների երեսուն տոկոսի հետ համաձայն եմ: Սա բերելու է գնաճի: Սա նաեւ կբերի արտագաղթի»:

Նա հորդորեց ևս մեկ անգամ լայն քննարկումներ ծավալել: ՀՀԿ խմբակցությունն առաջարկում է՝ օրենքն ընդունել առաջին ընթերցմամբ, տեղափոխել աշուն երկրորդ ընթերցմամբ քննարկումները ու մանրակրկիտ քննարկել բոլոր առաջարկությունները:

Դիմելով Վախթանգ Միրումյանին, նա ասաց. «Չեմ կարծում, որ մոլորված եք, չեմ էլ կարծում, որ մոլորեցնելու ցանկություն ունեք»: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց, որ որեւէ բարձրացում բնական է, որ ծափերով չի ընդունվելու. «Այս օրենքով երկու օր է՝ զբաղվում եմ, մասնագիտական մի քանի ելույթ կար, պիտի հաշվի նստենք այդ ելույթների հետ: Կառավարության հետ պայմանավորվել եմ, որ առաջին ընթերցումից հետո քննարկումը շարունակենք աշնանը: Հրատապությունը ո՞րն է, որ արտահերթով բերեցիք: Կուրծք ծեծե՞լ, թե ճշմարտությունն ասել, ես հակված եմ ճշմարտությունն ասել: Վաղը այս նախագիծը կքվեարկենք առաջին ընթերցմամբ»:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ ոչ մեկն էլ մոլորության մեջ չէ ու պնդեց, թե նախագիծը զուրկ չէ որեւէ տրամաբանությունից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930