Հունիսի 18-ը անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ այսօր Հայաստանի 53,2 %-ը անապատացման վտանգի առջև է կանգնած, որից 29%-ի դեպքում վտանգը շատ մեծ է։ Բնապահպանի տեղեկացմամբ՝ ռիսկային բարձր գոտում է գտնվում հատկապես Արարատյան դաշտավայրը, ինչը խիստ վտանգավոր կարող է լինել գյուղատնտեսության զարգացման համար։
Ստեղծված իրավիճակը տիկին Դանիելյանը պայմանավորեց մի քանի գործոններով, որոնցից առաջինը էրոզիայի վտանգն է տվյալ տարածքների հողային ռեսուրսների վերացման համար, ինչպես նաև անասունների գերարածացումը այդ վայրերում, սողանքները, իսկ անտառների և կանաչ տարածքների հետզհետե վերացումը ըստ բնապահպանի ՝ ինքնին տանում է անապատացման։ «Համաձայն միջազգային կոնվենցիաների՝ անապատացում համարվում է այն պահը, երբ հողը կորցնում է իր բերրիությունը և դառնում է անարդյունավետ։
Մեզ մոտ գյուղատնտեսության համար պիտանի է հողերի ընդամենը 0,15 %-ը։ Անապատացման վտանգը առկա է ամբողջ աշխարհում և դրա ռիսկայնությունը շատ բարձր է»,-նշում է Կարինե Դանիելյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ