«Տոնացույց» ժողովրդական թատրոնը Բյուրականում սեփական միջոցներով հիմնել է նույնանուն ազգագրության կենտրոն։ Այստեղ գրեթե ամեն օր տեղի են ունենում ազգային սովորույթները ներկայացնող ծիսական ներկայացումներ։ «Մեր ազգագրությունն այսօր այն ձևով չի ներկայացվում, ինչպես որ պետք է և ինչին որ արժանի է։ Ստեղծեցինք այս կենտրոնը, որպեսզի մարդիկ գան ու հաղորդակից դառնան տոների ներկայացմանը»,-պատմեց «Տոնացույց» թատրոնի գեղարվեստական ղեկավար, նորաբաց կենտրոնի տնօրեն Հասմիկ Բաղրամյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ