Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաբանակցվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությամբ ՀՀ ստանձնած մաքսատուրքերի սահմանային դրույքաչափերի պարտավորությունները

Հունիս 18,2015 16:26

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամակցությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած մաքսատուրքերի սահմանային դրույքաչափերի պարտավորությունների վերաբանակցային գործընթացի շրջանակներում հունիսի 8-ից 10-ը Ժնևում կայացել են հայկական պատվիրակության երկկողմ հանդիպումները բանակցային գործընթացում ընդգրկված ԱՀԿ մի շարք անդամ երկրների հետ:

Պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին  Մելքոնյանը: Պատվիրակության կազմում բանակցություններին մասնակցում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ներկայացուցիչները:

Կայացած հանդիպումների ընթացքում ԱՀԿ անդամ երկրների հետ քննարկվել են այդ երկրների կողմից ներկայացված բանակցային հայտերին, դրանցում ներառված բանակցային հետաքրքրություն ներկայացնող ապրանքատեսակների ցանկերին, երկկողմ բանակցությունների հետագա քայլերին և ժամկետներին, բանակցություններին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ներգրավվածությանը, ինչպես նաև բանակցային մոտեցումներին և դիրքորոշումներին առնչվող հարցեր:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930