Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Հայաստանը կամուրջ է ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ»

Հունիս 18,2015 16:18

«Անկայուն եւ անկանխատեսելի սպառնալիքներով լի ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում մեծապես կարեւորում եմ ինչպես համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, այնպես էլ բաց եւ թափանցիկ մթնոլորտում մտքերի փոխանակման հնարավորությունը, որն ընձեռնում է «Ռոուզ-Ռոթ» սեմինարը»,- հունիսի 18-ին 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ Հարավային Կովկասում անվտանգությունը պետք չէ դիտարկել համաշխարհային զարգացումից մեկուսացած. Տարածաշրջանը ուժային կենտրոնների շահերի բեկման տիրույթում շահերի հակասությունների ներգործության անմիջական կրողն է. «Այս փոքր տարածաշրջանը արեւմուտքից սահմանակցում է ՆԱՏՕ-ին, որի անդամ Թուրքիան այլ հարաբերություն ունի կովկասը ներկայացնող երկրների հետ»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ Հարավային Կովկասի երկրները տարբեր մոտեցումներ ունեն հարցերի շուրջ, ըստ նրա՝ ամենավտանգավորն այն է, որ մոտեցումները փոխլրացնող լինելու փոխարեն միմյանց դեմ են. «Մոտեցումների ներդաշնակումը չի հաջողվում, չի համընկնում համաշխարհային ուժային կենտրոնների եւ տարածաշրջանային այլ երկրների շահերից: Կան հաստատված տվյալներ, որ Իսլամական պետության շարքերում ադրբեջանցի եւ կովկասյան այլ պատկանելության գրոհայիններ են: Առաջինը սպառնալու է իրենց երկրներին, հետո՝ Հայաստանին»:

Նախարարը նկատեց, որ Իսլամական պետությունը շարունակում է տարածվել՝ իր թիրախում վերցնելով Հարավային Կովկասը: Նա հավելեց, որ Հայաստանը բազմավեկտոր ձեւաչափում է կառուցում իր անվտանգությունը. «Հայաստանը ՀԱՊԿ-ի լիարժեք անդամ է եւ ակտիվ համագործակցում է ոչ միայն ՆԱՏՕ-ի հետ, այլ նաեւ նրա անդամ պետությունների հետ երկկողմանի ձեւաչափով: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը անվտանգության համակարգի անբաժան մասն է»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի միակ անդամն է եւ ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը, որը ակտիվորեն ընդգրկված է ՆԱՏՕ-ի խաղաղության եւ կայունության ապահովման բոլոր գործողություններում: Նա Հայաստանը բնութագրեց ինչպես կամուրջ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ. «Երբ շատ երկրներ դուրս են բերում իրենց զորքերը Աֆղանստանից, Հայաստանը հայտարարում է, որ հավատարիմ է մնում իր սկզբունքներին: Այս տարիների ընթացքում վստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերելու արդյունքն է, որ Հայաստանին դարձրել է միջազգային խաղաղության եւ կայունության ապահովման գործում ներդրող: Սպառնալիքները շատ են եւ չեն սահմանափակում ՆԱՏՕ-ի գործողություններում, Հայաստանը ընդգրկված է նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930