Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ պատգամավոր Թոնի Զափիան Ավստրալիայի խորհրդարանի Վերին պալատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:
Նա մասնավորապես ասել է, որ թեեւ Թուրքիայի կառավարությունն ընդունել է, որ բազմաթիվ վայրագություններ են իրականացվել, սակայն շարունակում է ժխտել, որ այդ իրադարձությունները ցեղասպանություն է եղել եւ ասում է, որ դրանք եղել են պատերազմի ընթացքում, երբ այլ դաժանություններ էին տեղի ունենում»:
Պատգամավորը նշել է, որ այսօր ինքը հիշատակում է 1915-1923 թվականներին սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակի 100-րդ տարելիցը եւ իր զորակցությունն է հայտնում նրանց ընտանիքներին:
Այս առիթով Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը շնորհակալությունն է հայտնել Թոնի Զափիային. «Ինչպես Թոնին նշեց, Թուրքիան շարունակում է ժխտել պատմական փաստերը: Շնորհակալություն նրան իր հայտարարության համար. դրանք խթանում են այդ անպատիժ մնացած հանցագործության վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածությանը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ