Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգավորվում են արտակարգ դրության ժամանակ ծագած իրավահարաբերությունները

Հունիս 18,2015 15:55

ՀՀ կառավարությունն իր երեք որոշմամբ սահմանել է արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու, արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցելու, արտակարգ դրության ժամանակ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության կարգերը: Մինչև այժմ չի եղել նշված հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որևէ որոշում: Գործադրի ընդունած երեք որոշումն էլ բխում է 2012թ. ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքից:

Նիստում ընդունված ևս երկու որոշումից առաջինով աջակցություն կցուցաբերվի  հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքի ծառայության մատուցմանը, երկրորդով կլուծվի կազմակերպությունում խնամվող անկողնային տարեցների պատշաճ սպասարկման խնդիրը:

Կառավարությունն ընդունել է գնման գործընթացը կազմակերպելու որոշում, որի նպատակը ֆենիլկետոնուրիա հիվանդությամբ տառապող երեխաներին անհրաժեշտ ֆենիլալանին չպարունակող մանկական կերերով անխափան ու պատշաճ մակարդակով ապահովելն է:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930