Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում ընթանում են պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ

Հունիս 18,2015 14:43

Երևանի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ընթացքի մեջ են հարակից ընդհանուր օգտագործման տարածքների 2015 թվականի պարտադիր բարեկարգման աշխատանքները: Մասնավորապես իրականացվում են սալիկների փոխարինման, ասֆալտբետոնե ծածկի վերականգնման, մետաղյա կառուցվածքների ներկման և թարմացման աշխատանքներ:

Նշենք, որ մայրաքաղաքում հաշվառված շուրջ 15 հազար օբյեկտներից քաղաքապետարանի կողմից տնտեսվարողներին տրամադրված հարակից տարածքի սահմանների սխեմաներով շուրջ 4 հազարն ունեն նաև կանաչապատման համար նախատեսված հարակից տարածքներ, որտեղ կազմակերպվում են խոտհնձի, սիզամարգերի, ծառերի և ծաղիկների տնկման, ձևավորման, ոռոգման և խնամքի այլ աշխատանքներ:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացի նկատմամբ սահմանված է խիստ հսկողություն, կազմակերպվում են ամենօրյա ստուգայցեր: Տարեսկզբից մինչ օրս պարտավորությունները չկատարած տնտեսվարողների նկատմամբ կազմվել է 301 վարչական արձանագրություն:

Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930