Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանի՝ ՄՄ անդամակցության մասին

Հունիս 18,2015 14:37

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 18-ին 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում խոսեց նաեւ Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցելու պատճառների մասին:

Նա ասաց, որ Մաքսային միությանն անդամակցելու ցանկությունը դեռեւս տարիներ առաջ կար, մինչեւ Արեւելյան գործընկերություն նախագիծը. «Մենք Մաքսային միություն չէինք մտնում, որովհետեւ որեւէ մեկը չէր հրավիրում, որովհետեւ ասում էին ընդհանուր սահմաններ չկան, կային նաեւ այլ խոչընդոտներ: Ստեղծվեց համապատասխան աշխատանքային խումբ, որը եկավ եզրակացության, որ չնայած խոչընդոտներին, Հայաստանը կարող է միանալ: Դրանից հետո մենք վերահաստատեցինք, որ ցանկանում ենք դառնալ Մաքսային միության անդամ»:

Նախարարը նշեց՝ երբ որ  Հայաստանը բանակցություններ էր սկսել ԵՄ-ի հետ, ասվել էր, որ նախաձեռնությունը առաջին հերթին ուղղված է Արեւելյան գործընկերության երկրներում բարեփոխումներ իրականացնելու համար. «Ոչ բոլորն էին շատ տաք վերաբերվում այդ գաղափարներին: Հեղինակները խնդրեցին մեզ լոբիստի դեր խաղալ եւ համոզել այն երկրներին, որոնք չեն աջակցում, աջակցել այս նախաձեռնությանը: Մենք սկզբից ասացինք այո՛ մենք շահագրգռված ենք, բայց մենք ցանկություն ունենք նաեւ այլ ինտեգրացիոն ծրագրերի մասնակցել»:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ բանակցությունների ավարտից հետո հանկարծ Բրյուսելում ասվեց, թե պետք է ընտրել կա՛մ ԵՄ-ն, կա՛մ Ռուսաստանը: Սակայն, ըստ նախարարի, այդ հայտարարությունը Հայաստանի նման փոքր երկրի մասին չէր. «Ես բազմիցս ասացի, որ չեմ կարծում դա ճիշտ մոտեցում է, այդ մոտեցումը կարող է նոր սրումների, նոր զարգացումների, հանգեցնի, որոնք ԵՄ շահերից չեն բխի, պետք է զգույշ լինել: Շատերը աջակցեցին եւ ասացին, որ կիսում են այդ կարծիքը: Բայց շարունակվեց եւ ասացին, որ սա քաղաքակրթության ընտրություն է, ես ասեցի, որ մենք այդ ընտրությունը կատարել ենք հազարավոր տարիներ առաջ»:

Նախարարը նկատեց, որ այժմ Հայաստանը իր հարաբերությունները շարունակում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ եւ պատրաստ է այլ ուղղություններով համագործակցություններին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930