Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է Բիբինին ՀՀ-ում «պերսոնա նոն գրադա» ճանաչել (Տեսանյութ)

Հունիս 18,2015 15:46

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում հանդես եկավ  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Բիբինին Հայաստանում անցանկալի անձ ճանաչելու մասին առաջարկով:

Պարոն Ուրիխանյանը մասնավորապես ասաց. «Առաջարկում եմ ՀՀ խորհրդարանին, որպեսզի ՀՀ իշխանությունների տկարության պարագայում մի արտասահմանյան կոմերսանտի հախից չգալու կամ գալու անհնարինության առումով ՀԷՑ-ի տնօրենին ՀՀ ում անցանկալի անձ ճանաչել»:

Տիգրան Ուրխանյանը նաև իրավապահներին հորդորում է քրեական գործ հարուցել ՀԷՑ-ում տարիներ շարունակ տեղի ունեցած ապօրինությունների առթիվ` քննադատելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ որոշ պաշտոնյաների բավարարել է «ապաշնորհ կոմերսանտի պետական գաղտնիքի մասին արդարացումը»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց խոսել օրակարգով նախատեսված թեմաների շրջանակներում ու նշեց. «Պատգամավորական համերաշխությունից ելնելով` չանջատեցի Ձեր խոսափողը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930