Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Մինասյան. «ԵՏՄ եւ ՇՀԿ երկրների թվային տարածքի զարգացումը համագործակցության նոր ուղղություն է բացում»

Հունիս 18,2015 14:15

«Շանհայի համագործակցության կազմակերպությունը Եվրասիական տնտեսական միության ամենամոտ հարեւանն է: Ավելին՝ Ռուսաստանը, Ղազախստանը եւ Ղրղըզստանը երկու ինտեգրացիոն միավորումների անդամներ են, իսկ Բելառուսը եւ Հայաստանը ձգտում են ամրացնել իրենց կապերը ՇՀԿ-ի հետ»,- այս մասին այսօր Սանկտ Պետերբուրգում ՇՀԿ-ի եւ ԵՏՄ-ի համագործակցությանը նվիրված բիզնես ֆորումին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:

Նախարարը նշել է, որ ԵՏՄ-ն եւ ՇՀԿ-ն ունեն համագործակցության լայն հեռանկարներ: «Մանավանդ որ, պետությունները, որոնք հանդիսանում են երկու կազմակերպությունների անդամները, կքննարկեն ինչպես ՇՀԿ գործընկերների հետ բիզնեսի վարման պայմանները, այնպես էլ ԵՏՄ շրջանակներում, հաշվի առնելով պայմանագրով ձեռքբերված պայմանավորվածությունները: Այդպիսով ավելի արդյունավետ կլինի ԵՏՄ անդամ երկրներին դարձնել ՇՀԿ-ի բանակցությունների ակտիվ մասնակիցներ: Միավորումների շատ նպատակներ համընկնում են»:

Կարինե Մինասյանն ընդգծել է, որ երկու կազմակերպությունների համագործակցության համար լիովին նոր ճանապարհ է բացում թվային տարածքի զարգացումը, այսպես կոչված թվային տնտեսությունը: Թվային տնտեսության բաժինը անդամ երկրների տնտեսությունների ՀՆԱ-ներում մեծ չէ, սակայն տարեցտարի այն մեծանում է մի քանի անգամ եւ տնտեսությունների արդիականացման եւ բարձր վարձատրվող աշխատանքների ստեղծման տեսանկյունից ամենակարեւոր սեգմենտներից մեկն է:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930