Այսօր Sputnik-Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մամուլի ասուլիս էր հրավիրել` տեսակամրջի ձեւաչափով:
Aravot.am-ը Նիկոլայ Բորդյուժայից հետաքրքրվեց՝ միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, Ադրբեջանը զենքի 80 տոկոսը գնում է ՌԴ-ից, ինչը մեզ մտահոգում է, ի՞նչ կարծիք ունեք այս մասին: Նա պատասխանեց. «Ես գիտեմ, որ այդ խնդիրը կա, շատ եմ պատասխանել այդ հարցին: Պետք է հաշվի առնել, որ բացի այն, որ ՌԴ-ից զենք է գնում Ադրբեջանը, Ռուսաստանից զենք գնում է նաեւ Հայաստանը, ընդ որում՝ բավականին մեծ քանակով»,- պատասխանեց Նիկոլայ Բորդյուժան:
Նա ասաց, որ ամեն դեպքում, Ռուսաստանը իր գործունեությամբ որեւէ կերպ չի խախտում ուժերի հավասարակշռությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև