Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քըրք Քըրքորյան. Րաֆֆիի հարգանքի տուրքը

Հունիս 18,2015 14:05

Նա Արեւմտյան Հայաստանի զավակն էր: Բայց այլ հողի անապատներում էր, աշխարհի մյուս ծայրում, որտեղ էլ կառուցեց իր կայսրությունը: Նա տիրացավ խաղատների, ֆիլմերի ստուդիաների, ավիաուղիների: Սակայն, ինչն ավելի կարեւոր էր ու մնայուն, նա գերեց մեր սրտերը եւ ոգեկոչեց մեր խիղճը: Նրա համար ոչինչ անհասանելի չէր: Ամերիկյան անապատն իրեն էր պատկանում:

Այդու, Քըրք Քըրքորյանը մնաց Հայաստանի վերածննդի մեծ հավատացյալը: Եվ նա այնտեղից Խորհրդային Միության մայրամուտի մեջ տեսնում էր այդ քաղցրանուշ հնարավորությունը: 1991թ., երբ ես ծառայում էի որպես նոր հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար, նա բռնեց հենց այդ ուղին՝ գործարկելով Հայաստանի երկարաժամկետ առաջընթացի, բարգավաճման ու անվտանգության ռազմավարական ծրագիրը: Որոշ ժամանակ անց, երբ մենք հիմնադրեցինք ՌԱՀՀԿ-ը՝ ​​Հայաստանի առաջին անկախ հետազոտական ​​կենտրոնը, Քըրքորյանը կրկին կանգնեց մեր կողքին՝ առատաձեռնորեն եւ անանուն: Նա ակնկալում էր, որ Հայրենիքի հրաշքը կվերածվի ժողովրդավարական զարգացման, առաջնակարգ կրթության եւ տնտեսական ներուժի իրական առօրյայի, ինչպեսեւ լիդերության, այնպես ճշմարիտ, խոնարհ ու հեռատես, ինչպիսին իրենն էր:

Քըրք Քըրքորյանը կատարյալ հայրենասեր էր, մարդ, ով ավելի մեծ է, քան ինքը՝ կյանքը, 1915-ի ընդմեջ են իրեն անվերջ վերաիմաստավորող ռահվիրա, սակայն կրկին վերադառնալով այնտեղ հարյուրամյակի այս տարում՝ վկայելու մեր ողբերգությունների եւ հաղթանակների, անարդարության երեսին մեր հավիտենական պարի, ապագայի մեր խոստման պատմությունը:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն

«Ժառանգություն» կուսակցության նախագահ

18 հունիսի 2015, Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930