Լրահոս
Օրվա լրահոսը

Պաուլո Ալլի. «ՆԱՏՕ-ն երբեւէ չի խրախուսել հակամարտության ռազմական լուծումը»

Հունիս 18,2015 13:55

«Սա հստակ առաջընթացի եւ պատշաճ համագործակցության նշան է»,- 89-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարի ընթացքում ասաց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Պաուլո Ալլին:

Նրա խոսքերով՝ խորհրդարանը միտված է հարատեւ խաղաղություն ապահովել Հարավային Կովկասում. «Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ն կարողացել է ընդլայնել իր համագործակցությունը, նամանավանդ՝ Աֆղանստանում: Մենք բարդ մարտահրավերների առջեւ ենք կանգնած անվտանգության տեսանկյունից այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին է Հարավային Կովկասը: Այս սեմինարը կատարյալ հարթակ է երկխոսությունների համար: Մյուս կողմից սա չափազանց կարեւոր է, որովհետեւ կառավարությունները եւս կարող են բանակցությունների մասնակցել»:

Պաուլո Ալլին ընդգծեց, որ համաժողովը հնարավորություն է տալիս պարզել հարցեր տնտեսության, բնապահպանության, քաղաքականության մասին. «Սառեցված հակամարտությունները Կովկասում փաստացի կարողացել են ամբողջ տարածաշրջանը պահել այս վիճակում: Պատճառները բխում են ե՛ւ պաշտոնապես, ե՛ւ ոչ պաշտոնապես տեղի չունեցած բանակցություններից: Հակամարտությունը ռազմական մակարդակում չի բխում կողմերից որեւէ մեկի շահերից: ՆԱՏՕ-ն երբեւէ չի խրախուսել հակամարտության ռազմական լուծումը»:

89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարին ներկա չէր Ադրբեջանի պատվիրակությունը: Պաուլո Ալլին այդ բացակայությունը ցավալի է համարում. «Մենք կկարողանանք ճանապարհ գտնել դեպի կառուցողական երկխոսությունը: Ես անհամբեր սպասում եմ բաց եւ թափանցիկ քննարկման, որոնց առջեւ Հայաստանը կանգնած է: Այս համաժողովը Հայաստանին դիտարկում է որպես խնդրի հիմնական լուծման կողմ, նամանավանդ՝ ԼՂՀ-ի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930