Այսօր Sputnik-Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մամուլի ասուլիս էր հրավիրել` տեսակամրջի ձեւաչափով:
Բորդյուժան խոսեց մայիս–հունիսին Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի եւ ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի մարտունակության անակնկալ ստուգման արդյունքների մասին, որը տեղի է ունեցել մայիսի 12-19–ը` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան:
Նիկոլայ Բորդյուժան «ТАСС»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է քննարկել ցանկացած երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ լինի դա Իրանը, Վրաստանը, Ադրբեջանը: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը դա գնահատել էր, որպես ՀԱՊԿ-ի կողմից հրավեր Ադրբեջանին եւ ասել, որ դա որակում է որպես ռուսական կայսրության ընդլայնման նկրտումներ:
Aravot.am-ը այս առնչությամբ Նիկոլայ Բորդյուժային հարցրեց՝ Դուք փաստացիորեն հրավեր եք արել Ադրբեջանին անդամակցել ՀԱՊԿ-ին, ի՞նչ էր դա նշանակում: Նա ի պատասխանեց ծիծաղեց. «Ե՞րբ եմ ես Ադրբեջանին ՀԱՊԿ-ի անդամակցության առաջարկ արել: Ես ինչ-որ չեմ հիշում, որ նման բան եմ ասել՝ չնայած կարդացել եմ ՀՀ ներկայացուցիչների որոշ նյութեր այդ մասին: Ես երբեք չեմ ասել այդպիսի բան եւ մեկնաբանելը շատ դժվար է: Ես գտնում եմ, որ բոլոր պետությունները պետք է մասնակցեն հավաքական անվտանգության համակարգին: Եթե Ադրբեջանը այդպիսի հարց կդնի ՀԱՊԿ-ին անդամակցության, մենք դա կքննարկենք, բայց կքննարկենք այն ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ, այդ թվում նաեւ՝ ՀՀ-ի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ