Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարը

Հունիս 18,2015 13:10

Կառավարության տանը հունիսի 18-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարը: Այն կշարունակվի մինչեւ հունիսի 20-ը: Սեմինարի խորագիրն է «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. Տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում»:

«Ռոուզ-Ռոթ» սեմինարին մասնակցում են ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների պատվիրակությունները, ՀՀ եւ ԼՂՀ պատգամավորներ: Սեմինարին չեն մասնակցում Ադրբեջանը եւ Թուրքիան:

ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ասաց, որ բարձր է գնահատում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մակարդակը: Նա նշեց, որ այդ հարաբերությունները մի շարք առանցքային ուղղություններով են իրականացվում:

«Սեմինարի խորագիրը արտացոլում է իրավիճակը Հարավային Կովկասում, իրավիճակ, որը պայթյունավտանգ է: Սեմինարի ուշադրության կենտրոնում են լինելու Հայաստանի հարաբերությունները եվրոատլանտյան համայնքի հետ, Իսլամական պետության խնդիրը, Եվրոպայում առկա միակ փակ սահմանի առկայությունը, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գործընկերության զարգացման հեռանկարները, տարածաշրջանում քաղաքական զարգացումները եւ քաղաքացիական հասարակության դերակատարումը»,- ասաց նա:

Սեմինարի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես կարեւորել է համագործակցությունը եվրոպական կառույցների հետ. «Մենք հակամարտության խաղաղ կարգավորման ջատագովներն ենք եւ համոզված ենք, որ այն պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Մենք ակնկալում ենք արդյունավետ քննարկում եւ համոզված ենք, որ բոլորս հաճույք կստանանք այս քննարկումից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930