Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգովի կույր կդառնայինք՝ միմյանց աչքերը հանելու արդյունքում. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 18,2015 12:40

Պարգվում է, որ Ազգային ժողովում կա սյունեցի եւս մեկ պատգամավոր, որի գոյության մասին մինչեւ երեկ տեղյակ չէինք՝ Արմեն Կարապետյանը։ Բայց շատ կցանկանայինք, որ շարունակեինք տեղյակ չլինել, որովհետեւ երեկ նա պարզապես փայլել է իր մտքերով։ Aravot.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ է հանրության ուշադրությունը սեւեռվել Սյունիքի մարզպետի, նրա ընտանիքի, որդու գործունեության վրա, ինչո՞ւ է հենց Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հետ անընդհատ միջադեպեր պատահում՝ որդու եւ Զաքարյանների միջադեպը, Բուդաղյանների գործը, դանակահարություններ, բազմաթիվ նման դեպքեր, Արմեն Կարապետյանը պատասխանել է. «Այդ նույն երեւույթները կատարվում են բոլորի հետ, բայց չի բարձրաձայնվում։ Ծեծելը եթե սովորական է լինում, ո՞ւմ հետ չի պատահում, բոլորի հետ էլ պատահում է»։

Եթե բոլորի հետ էլ պատահեր այն, ինչ պատահում է Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ազգականների հետ կապված, ապա Հայաստանում մարդ չէր մնա. բոլորը իրար կսպանեին։ Կամ էլ ազգովի կույր կդառնայինք՝ միմյանց աչքերը հանելու արդյունքում։

Մեզ հետաքրքրում է, Հայաստանում ի՞նչ սպանություն է եղել, որը չի բարձրաձայնվել։ Կարծես թե նման դեպք չի եղել։ Բայց քանի՞ դեպք գիտեք, երբ դանակի 30 հարվածով անմեղ մարդուն սպանած մարդասպանը ընդամենը 6 տարի նստելուց հետո երկրի ղեկավարի կողմից ներման հրամանագրով ազատ արձակվի։ Քանի՞ հոգու գիտեք, որ կնոջը հյուրանոցում, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ ծեծի, եւ դրա համար նույնիսկ նկատողություն էլ չստանա:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930