Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ին կարող են անգամ զրկել լիցենզիայից. «Հայոց աշխարհ»

Հունիս 18,2015 12:36

Ե.Բիբինը հայտարարում է, որ չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակն ու հուսալիությունը, ինչպես նաեւ անհնարին է համարում պարտականությունների ամբողջ ծավալով կատարումը։ Այնինչ դրանք լիցենզիայով սահմանված պարտավորություններ են, որ ստանձնել է ընկերության սեփականատերը։

Դրանց խախտման դեպքում կարգավորող մարմինն իրավունք ունի կիրառել համարժեք պատժամիջոցներ՝ ընդհուպ զրկել լիցենզիայից։ Այդ պարագայում Հանձնաժողովը կարող է պարտավորեցնել՝ շարունակել սպառողների անխափան էներգամատակարարումը մինչեւ նոր լիցենզիայի տրամադրումը։ Հրաժարվելու դեպքում ընկերությունը հարկադրված է լինելու կառավարության հետ համաձայնեցնելով՝ օտարել բաժնետոմսերը։

-Լիցենզիայից զրկված անձի գործունեության նոր լիցենզիա ստանալու պայմանները չբավարարելու եւ իր սեփականությունը կազմող լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող գույքային համալիրը չօտարելու դեպքում, որպես բացառիկ միջոց, այդ գույքը կարող է Հայաստանի Հանրապետության սահմանադրության 28-րդ հոդվածով սահմանված կարգով՝ օրենքի հիման վրա, օտարվել պետությանը եւ հասարակության կարիքների համար՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ,- ասվում է Էներգետիկայի մասին օրենքում։

Իհարկե, լիցենզավորված ընկերությունը եւս կարող է հրաժարվել լիցենզիայից։ Բայց հազիվ թե կարելի է կարծել, որ բաշխիչ ցանցերի ղեկավարի մտքով անգամ նման բան կարող է անցնել։ Նա պարզապես մտադիր է որոշակի փոփոխություններ պոկել լիցենզիայի պայմաններում։

Հենց դրա համար էլ սակագների սահմանումից հետո ընկերությունը պատրաստվում է դիմել Հանձնաժողովին։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930