Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Պետրոսյան. «Նպատակ չեմ հետապնդում ապացուցել, որ ես՝ ես եմ, հետո նոր՝ Վարդան Պետրոսյանի որդին». «168 ժամ»

Հունիս 18,2015 12:23

Հատված դերասան Վարդան Պետրոսյանի որդի Հայկ Պետրոսյանի հարցազրույցից:

– Հայտնի մարդկանց զավակներին մշտապես համեմատում են իրենց հայրերի  հետ,  հատկապես,  երբ նրանք ընտրում են նույն ուղին։ Ձեզ մոտ չկա՞ մտավախություն, որ որքան էլ լավը լինեք բեմում, միևնույն է՝ գնահատականներ տալիս առաջին հերթին՝ համեմատելու են հայրիկի՝ Վարդան Պետրոսյանի հետ։

– Լավ հիշում եմ, երբ 2010 թվականին խաղացի իմ առաջին stand up-ը։

Այդ ժամանակ պապան Ամերիկայում էր՝ հյուրախաղերի։ Զանգեցի խոսելու և ասացի, որ նրա կարիքը շատ ունեմ, ասացի, որ գա, տեսնի, իր խորհուրդը տա։ Պատասխանեց, թե շատ ավելի լավ կլինի, որ միայնակ անեմ ամեն ինչ՝ իմ տարբերակով, առանց խորհուրդների, առանց միջամտության։ Հայրս հասավ միայն 4-րդ ներկայացմանն ու ասաց, որ շատ է հավանել արածս աշխատանքը։

Այն, որ ինձ համեմատում են պապայի հետ, դա ինձ երբեք չի խանգարել, բայց շատ է պարտավորեցնում։ Եվ այդ պարտավորվածության զգացողությունը մղում է նրան, որ ես ավելի շատ աշխատեմ, հղկեմ ինձ, պատասխանատու լինեմ։

– Բեմ բարձրանալիս կա՞ զգացողություն, որ Դուք դեռ պետք է ապացուցեք հանդիսատեսին, որ բացի Վարդան Պետրոսյանի որդին լինելուց, նաև դերասան Հայկ Պետրոսյանն եք։ Կարողացե՞լ եք գտնել Ձեր տեղը հանդիսատեսի սրտում։

– Կոնկրետ  նպատակ  չեմ  հետապնդում՝ ելույթ ունենալ և ապացուցել, որ ես՝ ես եմ, հետո նոր՝ Վարդան Պետրոսյանի որդին։  Երբե՛ք։ Համաձայն եմ,  որ հանդիսատեսի մեջ կա նման զգացում, որ ես առաջին հերթին՝ հորս որդին եմ, հետո նոր՝ մի տղա, ում ելույթին եկել են ականատես լինելու։ Բայց մյուս կողմից՝ լավ է, որ համեմատում են։ Եթե «ծանր դեպք» լինեի, անգամ չէին համեմատի։ Բայց ես դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնեմ, որ գոնե մոտենամ հորս՝ յուրաքանչյուր հարցում։

Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930