Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է՝ Էդուարդ Շարմազանովն է թյուրիմացության մեջ.  «Չորրորդ իշխանություն»

Հունիս 18,2015 12:15

«Իսկ թե ով կլինի հաջորդ նախագահը՝ կոռեկտ չէ նման հարց բարձրացնել, երբ գա ժամանակը, գործող նախագահն ինքը կորոշի, թե ով կլինի», հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«ՉԻ» – Այ-այ-այ, իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե ժողովուրդը պիտի որոշի, թե ով է լինելու հաջորդ նախագահը։ Փաստորեն ՀՀ Սահմանադրության սրբագրիչին պիտի տուգանել, որովհետեւ վրիպակ է թույլ տվել՝ չի նկատել, որ «Սերժ Սարգսյան» բառերի փոխարեն գրված է «ժողովուրդ»։ Չնայած՝ չի իմացվի։ Հնարավոր է՝ Էդուարդ Շարմազանովն է թյուրիմացության մեջ եւ կարծում է, թե «Սերժ» եւ «ժողովուրդ» բառերը հոմանիշներ են։ Բայց այդ դեպքում ՀՀ-ում պիտի նոր կոչումներ սահմանվեն՝ «սերժական արտիստ», «սերժական նկարիչ» եւ այլն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930