Ստացվեց այնպես, որ Եվրոպական խաղերի ազատ ըմբշամարտի մրցումների քառորդ եզրափակչում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը եւ 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն (նկարում), միաժամանակ մտան մրցագորգ:
Մուրթազալիեւի մրցակիցը Սանդրո Ամինաշվիլին էր՝ Վրաստանից, իսկ Բերիանիձեինը՝ բելառուս Ալեքսեյ Շեմանովը: Ցավոք, մեր երկու մարզիկներն էլ չկարողացան հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը եւ բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերում պայքարելու հնարավորության համար պետք է սպասեն մրցակիցների հաջորդ գոտեմարտերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sport.slaq.am-ի