Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին հարցրինք՝ հայ-ադրբեջանական սահմանում վերջին շրջանում տիրող անդորրը պայմանավորվա՞ծ է Ադրբեջանում առաջին եվրոպական խաղերի անցկացումով: Նա ասաց. «Իհարկե: Դա առաջին հերթին ապացուցում է, որ բացարձակապես վերահսկվող գործընթաց է, այդ փոխհրաձգությունները, սպանությունները, դիպուկահարների աշխատանքը կատարվում են միայն հրամանատարության հրամաններով: Եթե զինվորներ չեն սպանվում, գնդակոծություններ, խոշոր միջադեպեր չկան,նշանակում է Ադրբեջանի, Հայաստանի, նաեւ Ռուսաստանի իշխանություններին հաջողվել է համաձայնեցնել, որ այս ընթացքում անդորր լինի»:
Եվրոպական խաղերի ավարտից հետո սահմանագծում ինչպե՞ս կլինի: Ալիզադեն այս հարցին պատասխանեց. «Ինչպես բարինը կասի: Բարինը Մոսկվայում է նստում, բարինը Հարավային Կովկասի իր խոլոպներին կասի՝ տղերք, սկսեք կռվել, եւ նրանք կսկսեն կռվել»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ