Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները կրկին խոչընդոտում են սեւազգեստ մայրերին. ՊՆ պաշտոնյան անգամ չիջավ մեքենայից. (Տեսանյութ)

Հունիս 18,2015 11:41

Խաղաղ պայմաներում զոհված զինծառայողների սեւազգեստ մայրերը կրկին հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի առաջ: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, տասնյակ ոստիկաններ պատ կազմած խոչընդոտում են, որպեսզի կանայք մոտենան նախագահական նստավայրին, պատճառաբանելով, թե պահպանում են ողջամիտ հեռավորություն:

Մինչդեռ, Մարդու իրավունքների պաշտպանը մայրերին գրավոր պատասխանել է, որ նրանք իրավունք ունեն ազատ տեղաշարժվել, ինչպես նաեւ ակցիա իրականացնեն նախագահի նստավայրի դիմաց, եթե չեն խոչընդոտում նախագահականի բնականոն աշխատանքին:

Ի դեպ, ոստիկանները հրաժարվեցին անգամ վերցնել ու աչքի անցկացնել ՄԻՊ-ի պատասխանը, նշելով, որ այս դեպքում որոշողն իրենք են:

zohvacneri_mayrer-1

Մինչ այսպիսի իրավիճակ է, նախագահականի կողքով ցանկանում էր Բաղրամյան փողոց դուրս գալ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Հայկ Քոթանջյանը, սակայն քանի որ ոստիկանները մայրերին խոչընդոտում էին առաջ շարժվել, այդ հատվածում մարդկային կուտակում էր՝ ՊՆ մեքենան չէր կարողանում դուրս գալ: Մայրերը խնդրեցին Հ. Քոթանջյանին՝ ոստիկաններին հորդորել բացել ճանապարհը, սակայն նա անգամ մեքենայից դուրս չեկավ, պարզապես խոստացավ, որ նրանց որդիների հետ կապված խնդիրները կփոխանցի Սեյրան Օհանյանին:

zohvacneri_mayrer-3

Այստեղ են նաեւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետներ, ակտիվիստ Վարդգես Գասպարին, որն անընդհատ գոռում է՝ «մարդասպաններ, մարդասպաններ»:

Ոստիկանները համառորեն չեն բացում մայրերի ճանապարհը:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930