Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ. ցանկանում ենք վերցնել մեր ընկերների աճյունները և տեղափոխել Թուրքիայից դուրս

Հունիս 18,2015 11:27

ՍԴ Հնչակյան կուսակցության Կենտրոնական Վարչությունը Հնչակյան 20 կախաղանների 100-րդ տարելիցի առիթով հետևյալ պահանջագիրն է ուղարկել Ստամբուլի քաղաքապետին:

 Պահանջագիր

Պարոն քաղաքապետ 1915 թվականի հունիսի 15-ին Պոլսի Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան հանվեց 20 հայ հեղափոխական, ովքեր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ղեկավարներն ու պատասխանատու անդամներն էին: Նրանք էին՝ Մաթևոս Սարգսյան, Հակոբ Պասմաճյան, Գաբրիել Քեշիշյան, Սմբատ Գլըճյան, Ռուբեն Կարապետյան, Պետրոս Թորոսյան, Արմենակ Համբարձումյան, Աբրահամ Մուրադյան, Արամ Աչըգբաշյան, Հրանդ Եկավյան, Գարեգին Պողոսյան, Պողոս Պողոսյան, Մուրադ Զաքարյան, Թովմաս Թովմասյան, Երեմիա Մանանդյան, Մկրտիչ Երեցյան, Գեղամ Վանիկյան, Երվանդ Թոփուզյան, Հովհաննես Տեր-Եղիազարյան, Գառնիկ Պոյաճյան, ովքեր միաժամանակ թաղվել են Էդիրնե Գաբուի հայոց գերեզմանատանը:

Մենք՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենրոնական Վարչությունս, ցանկանում ենք վերցնել մեր ղեկավար ընկերների աճյունները և տեղափոխել Թուրքիայից դուրս: Հետևաբար, պահանջում ենք, որ մեզ տեղեկացնեք այդ գործի օրինական ճանապարհները:

.

ՍԴ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930