ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, որը եւս ներկա է գտնվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, «Ժողովուրդ»-ին ասաց, որ քննարկել են սահմանադրական բարեփոխումների ներկա ընթացքը։
– Ի՞նչ եք քննարկել Սերժ Սարգսյանի հետ։
– Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքը եւ հնարավոր ժամկետները, թե առաջիկայում երբ կհրապարակվի առաջին գլուխների տեքստը, որպեսզի սկսվեն քննարկումները։ Շատ ինտենսիվ է աշխատանքը կատարվել, ու առաջիկայում կհրապարակվի տեքստը, բոլոր նաեւ այն հարցերի մասով, որոնք մտահոգությունների առարկա են եղել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հանրապետության նախագահի կողմից։
– Մասնագիտական հանձնաժողովը ընդունե՞լ Է ՀՅԴ-ի առաջարկությունները, վերջին ժամանակահատվածում ՀՅԴ-ն հաճախ է Սերժ Սարգսյանի ու հանձնաժողովի անդամի հետ հանդիպումներ ունենում։ Ինչո՞ւ
Կարդացեք նաև
– Առաջարկությունները, ըստ մեր քննարկումների, հաշվի առնված են, սակայն դրանք ինչ ձեւակերպումներով տեղ կգտնեն տեքստում, պարզ չէ։ Մեր հանդիպման հիմնական նպատակը մեր առաջարկների իրացումն է, իսկ բազմաթիվ կուսակցություններ վերը նշված հարցի հետ կապված առաջարկություններ ներկայացրել են, ու հանձնաժողովը շատ մանրամասն քննել է դրանք։ Սակայն դրա մասին բոլոր պատասխանները կհնչեն, երբ տեքստը կհրապարակվի։
Իսկ ինչ վերաբերում է մեր առանձին հանդիպումներին, ապա մեր գլխավոր նպատակը սահմանադրական փոփոխություններով մեր առաջարկությունների իրացումն է, ու մենք չենք էլ թաքցրել, որ մենք միշտ էլ հանդիպում ենք թե՛ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի, թե՛ երկրի նախագահի հետ, որպեսզի այդ դրույթներն իրացվեն։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում