Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած երեխայի ծնողները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին. «Հայկական ժամանակ»

Հունիս 18,2015 11:14

Նախօրեին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել Ջրաշեն գյուղի 4-ամյա մի աղջնակ, որը, սակայն, կարճ ժամանակ անց մահացել է։

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ, նա հոսպիտալացվել է ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով, վիճակը գնահատվել է միջին ծանրության՝ սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով, ստացել է համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ երեխայի վիճակը կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել փոքրիկի կյանքը։

Ջրաշենի գյուղապետ Խաչատուր Դավթյանն ասաց, որ մահացած երեխայի ծնողները կատարվածի մեջ միանշանակ մեղադրում են բժիշկներին։ Գյուղապետի խոսքով, առավոտյան նրա մոտ թուլություն է նկատվել, ծնողները տարել են հիվանդանոց, երեխան ինքն իր ոտքով բարձրացել է բժշկի մոտ, բայց շուտով կաթիլային ներարկման ժամանակ մահացել է այն դեպքում, երբ մինչ այդ բժիշկը վստահեցրել էր, թե ոչ մի լուրջ բան չկա եւ մի քանի օրից դուրս կգրեն փոքրիկին։

Նա, ի դեպ, ծնողների միակ զավակն էր։ Մանկապարտեզ չէր գնում եւ այդ օրը, ըստ գյուղապետի, կերել էր հավի միս ու պաղպաղակ։

Ինչ վերաբերում է երեխայի՝ իր ոտքով բժշկի գնալու մասին գյուղապետի խոսքերին, ԱՆ-ի լրատվական ծառայությունից, ի պատասխան, նկատում են, որ գյուղապետը բժիշկ չէ եւ չի կարող գնահատել փոքրիկի առողջական վիճակը։ Ասացին, որ հոսպիտալացման պահին նրա վիճակը եղել է միջին ծանրության, բայց այդ դեպքում նույնպես հիվանդը կարող էր ոտքի վրա լինել։ Նաեւ փոխանցեցին, որ մինչեւ հիվանդանոց դիմելը երեխան 1 օր խնդիրեր է ունեցել, լուծել է, փսխել, ինչը ծնողները փորձել են բուժել պարացետամոլով։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930