Գերծանր քաշային ազատ ոճային ըմբիշ Լեւան Բերիանիձեն, որ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում վիճակահանությամբ 1/8 եզրափակչում հանդիպեց օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովի հետ: Ու որքան էլ ռուսաստանցին տրիբունաների «ջերմ» աջակցությամբ ջանք գործադրեց հաղթելու համար, մեր հավաքականի նորեկ հսկան հանգիստ ու սառնասիրտ արեց իր գործը եւ միավորների 7:2 (3:1) տարբերությամբ առավելության հասավ ահեղ մրցակցի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ