Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտուն Գրիգորյանը՝ Պերմյակովի մասին. «Հիմա թե Հայաստանում կկրի պատիժը, թե Ռուսաստանում, կարծում եմ… էական չէ». «Հրապարակ»

Հունիս 18,2015 10:33

Ավետիսյանների դեպքից հետո  գյումրեցիների բողոքի ցույցերին ակտիվորեն մասնակցած նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի մոտ Պերմյակովի գործի հետ կապված տեղեկությունները հիմնականում լրատվամիջոցներից են, հետեւաբար, շատ ասելիք չունի։ Պատգամավորը տեղյակ է, որ դատավարությունը լինելու է Հայաստանում, իսկ, ահա, պատիժը կրելու հետ կապված՝ վստահ չէ, քանզի որեւէ մեկից նման վստահեցնող խոսք չի լսել։ Իսկ դատավարության՝ այստեղ անցկացվելու հարցը նա ձեռքբերում է համարում եւ դրական քայլ այս գործընթացում. «Իսկ պատիժը կրելը… ես կարծում եմ, որ պատիժը, ամեն դեպքում, խստագույնն է լինելու՝ ցմահ, էս պարագայում՝ հիմա թե Հայաստանում կկրի պատիժը, թե Ռուսաստանում, կարծում եմ… էական չէ»։

– Ձե՞զ համար էական չէ, թե՞ առհասարակ։

– Իմ կարծիքով, ես իմ կարծիքն եմ ասում, քանի որ ինքն էդ պատիժը կրելու է, հիմա թե էստեղ է կրելու էդ պատիժը, թե Ռուսաստանում… Իհարկե, ցանկալի էր, որ էստեղ լիներ։

– Բայց գյումրեցիների բողոքը, դժգոհությունը հիմնականում հենց դրա հետ էր կապված, որ, բացի դատավարությունից, նաեւ պատժի կրումը Հայաստանում անցկացվի, քանզի ՌԴ-ում կարող է այլ պայմաններում կրի պատիժը, Հայաստանում՝ բոլորովին այլ։

– Ուրեմն էդ պահանջներին որ նայենք, պահանջները շատ-շատ են։ Պահանջներից մեկն էլ այն է, որ «տվե՛ք՝ մենք էստեղ վառենք, տվե՛ք՝

մենք էստեղ սպանենք…»։ Իսկ օրինական պատժի առումով ես էլ եմ ասում, ես էլ, որպես գյումրեցի, բնականաբար, ցանկություն ունեմ, որ ինքը դատապարտվի եւ պատիժը կրի Հայաստանում, բայց, դե, ցանկությունը մի բան է, հնարավորությունը՝ այլ բան։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930