Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարության օտարերկրյա գրանտները

Հունիս 18,2015 10:23

«Իարզեկ քաղաքացիների միավորամում»-ը կատարում է հետազոտություն  ՀՀ պետական մարմիններին հատկացված դրամաշնորհների մասին: Այսօր հանրության դատին ենք ներկայացնում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից վերջին տաս տարում ստացված օտարերկրյա դրամաշնորհները:

Ընդհանուր առմամբ Հայաստանի ԳՆ-ին հատկացվել է 21,893,770 ԱՄՆ դոլար դրամաշնորհ Համաշխարհայինը բանկի, Եվրամիության, Ճապոնիայի, Չինաստանի և Հնդկաստանի կառավարությունների կողմից: Հետաքրքիր է, որ ԳՆ-ն երբևիցե որևէ դրամաշնորհ չի ստացել Ռուսաստանից՝ ի հեճուկս Հայաստանի պռո-ռուսական քաղաքականությանը:

Այսպիսով՝ ՀՀ ԳՆ-ն 2005 թ.-ին ստորագրել է համաձայնագիր ճապոնական դրամաշնորհ (կառավարիչ՝ Համաշխարհային բանկ) ստանալու համար, որի նպատակն է գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացումը: Դրամաշնորհի չափը կազմում է 1,755,000 ԱՄՆ դոլար: 2006-2007 թվականներին թռչնագրիպին հակազդելու համար կրկին Ճապոնիայի կողմից  (կառավարիչ՝ Համաշխարհային բանկ) տրամադրվել է 2,803,900 ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Graf1

2012 թ.-ին ԳՆ-ն համաձայնագիր է ստորագրել Համաշխարհայնի բանկի հետ և ստացել է 450,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ սննդամթերքի անվտանգության ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար: 2013 թվականին գումարային ստացել է 1,420,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ծրագրի համար:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2012-2014թթ. իրականցրել է «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացման» թեմայով ԵՄ «Թվինինգ» (TWINNING) ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում հզորացնել սննդամթերքի անվտանգությունը և պարզեցնել միջազգային առևտրի իրականցումը: Ծրագրի ֆինանսավորման նպատակով Եվրամիության կողմից տրամադրվել է 1 մլն. եվրո:

ՀՀ ԳՆ-ն 2005-2011 թթ.-ին տարբեր չափերի դրամաշնորհներ է ստացել Ճապոնիայի, Չինաստանի և Հնդկաստանի կառավարություններից տրակտորների, կոմբայների, պարարտանյութերի, պահեստամասերի և գյուղգործիքների ձեռք բերման համար:

Առաջիկայում մենք հերթով կանրադառնանք Հայաստանի բոլոր պետական մարմինների ստացած օտարերկրյա գրանտներին:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930