Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի մեկնարկային փուլում պարտության մատնեց թուրք Ահմեդ Բիլիջիին եւ քառորդ եզրափակչում կհանդիպի իսպանացու հետ:
Գոտեմարտն անցավ գրեթե հավասար պայքարում, որի ժամանակ մրցակիցը հաշվի մեջ առջեւում էր: Սակայն Մուրթազալիեւը վերջին վայրկյաններին հնարք կիրառեց, որն «աննկատ» մնաց ռեւերիին ու հնչեց մարտն ավարտվելու ազդանշանը:
Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը կապույտ խորանարդիկը նետեց մրցագորգ՝ բողոքարկելով միավոր չտալու՝ գորգի մրցավարի գործողությունը եւ մրցավարական հանձնաժողովը, կրկնությունը դիտելով՝ հաղթանակը շնորհեց հայաստանցուն:
Իսկ Բիլիջին դրանից հետո ոչ միայն չշնորհավորեց մեր ըմբիշին, այլեւ Մուսա Մուրթազալիեւի ձեռքն ի նշան հաղթանակի բարձրացնելու ժամանակ չմոտեցավ մրցավարին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ