Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան երթուղայինները նաեւ զվարճացնում են

Հունիս 18,2015 17:40

Երեւանյան երթուղային տաքսիները հաճախ են զարմացնում իրենց ներքին «ձեւավորմամբ» ու ոչ ստանդարտ «պաստառներով»: Նրանցից մեկում, ի թիվս այլ հայտարարությունների, փակցված էր եւս մեկը՝ հետեւյալ ձեւակերպմամբ. «Ոչ ոքի տեղը նախօրոք չվճարել»:

Արդյոք վարորդը «նախօրոք» ասելով՝ նկատի ուներ մեկ օր առա՞ջ՝ հաշվի առնելով ուղեւորների այն սովորությունը, որ իջնելիս վճարում են իրենց՝ 10-15 կանգառ հետո իջնող ծանոթների փոխարեն, թե՞ պարզապես «նախապես» բառն էր մոռացել: Այս մասին «պատմությունը լռում է»:

Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahe says:

    Նաքխապեսը եւ նախորոքը հոմանիշներ են, եւ բոլորովին էլ համարժեք չէ ձեր հոդվածագրի հանճարեղ նախադասությանը: Վարորդի համար պարտադիր չէ Հայերենի քերականության նրբություններին տիրապետելը, բայց լրագրողը պարտավոր է գրել գրագետ, մտքերն արտահայտել Հայերեն եւ իմաստալից նախադասություններ գրել:
    Ստորեւ կցում եմ ձեր կայքի նյութերից մեկ նախադասություն:

    Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից լրագրողներից հետաքրքրվեցին Բաքվում կայացած Եվրոպական խաղերի մասին, արդյոք նախագահ Ալիեւին հաջողվեց ժողովրդավարական դեմք ցույց տալ, որը հետագայում նշանակություն կունենա Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/06/18/583439/

    © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930