Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես ի՞նչ գիտեմ, կարող ա դու էլ ես հարուստ»

Հունիս 18,2015 16:00

Գալուստ Սահակյանը՝
իր կնոջ հարստության մասին

Դուք Ազգային ժողովի նախագահ եք, բայց ըստ Ձեր հայտարարագրած միջոցների՝ Ձեր կինը՝ Ժաննա Աղաբաբյանը, ավելի շատ միջոցներ ունի, քան Դուք: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: «Առավոտի» հետ զրույցում մեր այս հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ամբողջ կենսագրությունս պաշտոնավարման մեջ է անցել: Եթե մի որեւէ անօրինական բան կգտնեք, կգաք, նոր հարցադրումներ կանեք»:

Մենք փորձեցինք հստակեցնել՝ եթե Դուք ամբողջ կյանքում պաշտոնավարել եք, հիմա էլ ԱԺ նախագահ եք, ինչպե՞ս է Ձեր կինն ավելի հարուստ, քան Դուք, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դուք էլ հարուստ եղեք: Ես ի՞նչ գիտեմ, կարող ա դու էլ ես հարուստ: Դրա համար հայտարարագիր կա»: Մեր դիտարկմանը, որ Դուք միայն աշխատավարձ ու կենսաթոշակ եք հայտարարագրել՝ ընդհանուր առմամբ 7 մլն 278 հազար դրամի, նա պատասխանեց. «Չէ, միայն դա չի»: Նշենք, որ հայտարարագրում Գալուստ Սահակյանի կինը նշել է, որ անցյալ տարի ձեռք են բերել նոր հասարակական նշանակության բնակելի շինություն՝ 9 մլն դրամով: Բացի այդ, հայտարարագրել է, որ բացի կենսաթոշակից ու աշխատավարձից՝ ունի 100 մլն դրամ, ինչպես նաեւ ստացել է 36 մլն-ի շահաբաժին:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930