Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթնային դիետայի շնորհիվ օրը 1 կգ կնիհարեք

Հունիս 18,2015 12:00

Իմացեք ձեր ընդունած սննդի կիլոկալորիաները

Շատ կանայք մշտապես, տարիներ շարունակ թերսնվում են, որպեսզի պահպանեն իդեալական քաշը։ Նրանք նիհար են, սակայն միայն այն պատճառով, որ միշտ քաղցած են, որը վատ մեթոդ է։ Ավելի խելամիտ կլինի դիետա պահպանել շաբաթվա վերջին՝ շաբաթ եւ կիրակի, իհարկե՝ ամբողջ շաբաթվա ընթացքում կանոնավոր սնվելու դեպքում։ Կարելի է կազմակերպել, օրինակ, մրգի կամ կաթի օր։ Մրգի օրվա համար պետք է պատրաստել մեկ կիլոգրամ խնձոր եւ մեկ տարա հյութ։ Այս սեզոնին կարելի է ուտել տարբեր մրգեր (բոլորը միասին՝ 1,5 կիլոգրամ)։ Այդ քանակությունը բաժանեք չորս-հինգ մասի եւ կերեք օրվա ընթացքում առանց շաքարի, թթվասերի եւ այլն։ Կաթնային օրվա ընթացքում խմեք 1,5-2 լիտր կաթ, կեֆիր, թթված կաթ, որը բաժանեք ութ մասի։ Կաթնային դիետան շատ է ջրազրկում օրգանիզմը, այնպես որ, մի օրվա ընթացքում սովորաբար կորցնում են մինչեւ 1 կգ քաշ։ Այս դիետայի ժամանակ չի կարելի հոգնեցուցիչ աշխատանք կատարել։
Մեզանից յուրաքանչյուրն իր քաշի նորման ունի՝ անկախ մանրակրկիտ մշակված աղյուսակների։ Ուստի կարեւոր չէ, թե մեր քաշն ու հասակը համապատասխանո՞ւմ են, արդյոք, այդ աղյուսակների իդեալական նորմաներին, թե՞ ոչ: Էականը միայն այն է, թե ինչպիսի տեսք ունենք եւ ինչպես ենք մեզ զգում։ Աղյուսակը կողմնորոշիչ է։ Ղեկավարվելով առողջ դատողությամբ եւ գեղագիտական իդեալներով՝ ինքներս պետք է որոշենք մեր կատարյալ կազմվածքը եւ քաշը։

dieta2
Ավելորդ քաշը գրեթե միշտ համարվում է այն բանի հետեւանք, որ օգտագործվող սննդամթերքները պարունակում են ավելի մեծ քանակությամբ կալորիա, քան օրգանիզմն ընդունակ է դրանք օգտագործել։ Ուստի ոչինչ անել չես կարող՝ պետք է հաշվել կալորիաները։ Օրինակ` տավարի 100 գրամ անյուղ միսը պարունակում է 100 կկալ, իսկ տավարի յուղալի միսը` 280 կկալ: Խոզի միսը պարունակում է 260 կկալ, հավինը` 120, նրբերշիկը՝ 240 կկալ, իսկ խոզապուխտը` 820: Կաթնաշոռը պարունակում է 90 կկալ, սպիտակ պանիրը՝ 100 կկալ, հալած պանիրը՝ 210 կկալ, դեղին, յուղոտ պանիրը` 260, իսկ կարագը` 780 կկալ: 1 հատ ձուն 65 կկալ է, կաթը՝ 58 կկալ, մեղրը պարունակում է 320, իսկ շաքարավազը` 395 կկալ: Բանջարեղեններից կարտոֆիլը պարունակում է 75 կկալ, գազարը` 58, իսկ կաղամբը՝ 25 կկալ: Հացակերների համար հիշեցնենք, որ սովորական հացը 235 կկալ է, գորշագույնը` 231, իսկ բուլկիները` 252 կկալ: Բարձր կալորիականություն ունի շոկոլադը, ուստի այն սիրողները պետք է իմանան, որ շոկոլադի 100 գրամը պարունակում է 620 կկալ: Հիշեցնենք նաեւ, որ ամբողջ օրվա համար նախատեսված չափը` 2200 կկալ՝ 25-40 տարեկանների համար, 2100 կկալ՝ 40-65, իսկ 65-ից բարձր տարիք ունեցողների համար սահմանված է 2000 կկալ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
17.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930