Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գետնամորին՝ մի շարք հիվանդությունների դեմ

Հունիս 18,2015 11:30

Գետնամորին ելակի վայրի տեսակն է, որը ունի արտահայտված քրտնարտադրող, միզամուղ, նյութափոխանակությունը կարգավորող, մանրէասպան, լեղամուղ, ընդհանուր հանգստացնող, արյան ճնշումն իջեցնող, հյուսվածքների վերականգնումը կանոնավորող ազդեցություններ։ Այն կիրառվում է գաստրիտի, լեղաքարային հիվանդությունների, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, սակավարյունության, տենդերի, ճարպային եւ հանքային փոխանակությունների խանգարումների, հոդատապի, մաշկային մի շարք հիվանդությունների, վերքերի դեպքում։ Լայնորեն կիրառվում է նաեւ դիմահարդարման մեջ։

Անտառային գետնամորին պարունակում է շաքար, օրգանական թթուներ, բջջանյութ, ալկալոիդներ, երկաթի աղեր, ֆոսֆոր, կալցիում, կոբալտ, B խմբի վիտամիններ, վիտամին C, կարոտին։ Հավաքում են հասուն, անվնաս պտուղները եւ չորացնում այնպես, որ դրանք պահպանեն իրենց կարմիր գույնը. լավ է՝ վաոարանի ջեռոցում կամ բացօթյա, արեւոտ, ամառային չոր եղանակին։

Օգտագործվում են թարմ հատապտուղները՝ ուտելու ձեւով։ Հատապտուղներից հանված հյութը՝ խմելու ձեւով։ Ջրաթուրմը պատրաստվում է հետեւյալ կերպ` 2 ճաշի գդալ հումքին ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր, թրմել մեկ ժամ, խմել 1/2 բաժակ, օրական 8 անգամ։ Եփուկը պատրաստվում է՝ 1 ճաշի գդալ չորացված, մանրացված տերեւների վրա ավելացնել մեկ բաժակ ջուր, եռացնել 15-20 րոպե, եփուկը խմել մեկ օրվա ընթացքում: Օգտագործվում է լուծի ժամանակ:

Եփուկը թրջոցների ձեւով կարելի է օգտագործել թաց եւ արյունահոսող վերքերի, թութքի` հեմառոյի ժամանակ, իսկ ողողումների ձեւով, երբ բերանից վատ հոտ է գալիս:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
17.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930