Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լորդերի պալատում քննարկվել է Հայոց ցեղասպանությունը. civilnet.am

Հունիս 17,2015 23:00

Հունիսի 16-ին Միացյալ Թագավորության Լորդերի պալատի նիստում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել: ՍիվիլՆեթը հետևել է քննարկմանը և դրանից առանձնացրել մի քանի ուշագրավ պահեր:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը (որը հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման աջակից) հարցրեց, թե ունի արդյոք Նորին գերազանցության կառավարությունը 1915թ. հայերի, հույների և ասորիների սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու ծրագրեր:

Քորթաունի կոմս, սենեկապետ Ջեյմս Սթոփֆորդը պատասխանեց՝ ասելով, որ Միացյալ Թագավորությունը, ճանաչելով «սարսափելի տառապանքները», որոնց Օսմանյան կայսրությունում ենթարկվել են հայերն ու այլ փոքրամասնությունները, պետք է առաջնահերություն դարձնի «Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդներին ու կառավարություններին օգնելը՝ միասին առերեսվելու ընդհանուր պատմությանը»:

Բարոնուհին Քոքսը հետաքրքրվեց, թե արդյոք Միացյալ Թագավորության կառավարությունը, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մտադիր է վերանայել իր դիրքորոշումը:

Բարոնուհի Քոքսը նշեց, որ ավելի քան 20 պետություն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ կարևորեց «ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը` առողջացման, հաշտեցման և առաջ շարժվելու տեսանկյունից»: Բարոնուհին հետաքրքրվեց, թե արդյոք Միացյալ Թագավորության կառավարությունը, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մտադիր է վերանայել իր դիրքորոշումը այս հարցում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ civilnet.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930