Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը դարձրել են լվացքատուն, փողեր են լվանում». Քաղաքացիները հոսանքի թանկացման մասին (Տեսանյութ) 

Հունիս 17,2015 20:05

«Ռուսական ձեռնարկության տնօրինության հետ մեր իշխանությունները հանցավոր համաձայնության են եկել: Եթե ճնշումներ կան Ռուսաստանից, թող ասեն, մենք տեր կանգնենք իրենց»,- էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումից այսօր վրդովված դժգոհում էր մի քաղաքացի:

Նա ասաց, որ թույլ չեն տալու սակագինը այս անգամ էլ բարձրացնեն, անկախ նրանից, թե ինչ որոշում ընդունեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը.

«Թույլ չենք տալու, եղա՞վ: Ձեռնարկությունները քանդեցին, գործազրկություն, հիմա էլ համատարած թանկացումներ: Իմիջիայլոց երկի՞ր են կառավարում»:

Մի ուրիշ քաղաքացի էլ զգուշացրեց. «Այսօր էլեկտրաէներգիան թանկացրին, մյուս տարի ավելի են թանկացնելու, մյուսը լինելու է գազը, երկաթուղին, տրանսպորտը: Մի մտածեք, որ հարյուր դրամը ոչ մի բան է»:

«Տասը տարի գերշահույթով աշխատել են, Հայաստանը դարձրել են լվացքատուն, փողեր են լվանում: Սաղ մենք ենք մեղավոր, որ թույլ տվեցինք հասնի էս օրին, բայց հիմա այլեւս  թույլ չենք տալիս, եկել է կարմիր գիծը, վերջ: Թանկացում նշանակում է կաթվածահար անել տնտեսությունը, թող հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Նազարյանը ժողովրդին բացատրի՝ ինչու է տասը տարի անգործության մատնվել, ինչու չի բարձրաձայնել ՀԷՑ-ի չարաշահումների մասին»,- ասաց քաղաքացին:

Մանրամասները` տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930